Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Այսօր երեկոյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Քննարկվել է իրավիճակը, որը ստեղծվել է Քաթարի պետության շուրջ: Նախագահները բոլոր հետաքրքրված կողմերին երկխոսության կոչ են արել՝ Պարսից ծոցի տարածաշրջանում կայունություն և խաղաղություն պահպանելու որոշման համար փոխզիջումներ անելու նպատակով»,- նշվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Նախագահներն այն կարծիքին են, որ ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարել հնարավոր է միայն «միջազգային հանրության սերտ համագործակցության դեպքում»:
Նշենք, որ առաջինը դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ խզել են Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը, իսկ հետո նաև ԱՄԷ-ն, Եմենը, Լիբիան, Մալդիվները: