Չեռնոգորիան ՆԱՏՕ-ի անդամ է դարձել
Չեռնոգորիան պաշտոնապես դարձել է ՆԱՏՕ-ի անդամ Վաշինգտոնում տեղի ունեցած արարողության ժամանակ: Այսպիսով, Չեռնոգորիան դարձել է Հյուսիսատլանտյան դաշինքի 29-րդ անդամ երկիրը: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Anadolu» լրատվական գործակալությանը:
Երկու օրից՝ հունիսի 7-ին, ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում՝ Բրյուսելում, տեղի կունենա Չեռնոգորիայի դրոշի բարձրացման արարողությունը երկրի վարչապետ Դուշկո Մարկովիչի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի մասնակցությամբ:
Հյուսիսատլանտյան դաշինքն ընդլայնվում է առաջին անգամ՝ սկսած 2009 թվականից: Այն ժամանակ դաշինքին միացան Ալբանիան և Խորվաթիան: