Պորոշենկոն պարծեցել է նոր ժամանակակից զրահատեխնիկայով (տեսանյութ)
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պատմել է, որ երկրի Ազգային գվարդիան մի քանի «БТР-3ДА» ռազմական մեքենա է ստացել: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: Այս մասին գրում է Life.ru-ն:
Պյոտր Պորոշենկոն հաղորդել է, որ դրանք ժամանակակից թվային համակարգեր ունեն՝ լազերային հեռաչափներով և զենքի ստաբիլիզատորներով:
«Շարունակում ենք աշխատել մեր պաշտպանական ունակությունների ամրապնդման համար»,- գրել է Ուկրաինայի նախագահը սոցիալական կայքի իր էջում: