Նա համաշխարհային առաջնորդ է. Սերբիայի նախագահը գովաբանում է Պուտինին
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը վստահ է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն առանցքային դեր է խաղում համաշխարհային քաղաքականության մեջ: Այս մասին նա ասել է ՌԴ Պետդումայի ներկայացուցիչ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
«Պուտինը համաշխարհային առաջնորդ է»,- հայտնել է Վուչիչը:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանի նախագահն «անում է այն, ինչ պետք է մեր ազգերին»:
Ինչպես հաղորդվում է, Վոլոդինը ռուսական պատվիրակության ղեկավարն է, որը պաշտոնական այցով ուղևորվել է Սերբիա: Սա նրա առաջին պաշտոնական այցն է Պետդումայի խոսնակ ընտրվելուց հետո: