ԱՄՆ-ում զինված տղամարդը 5 մարդու է սպանել
Զինված անձի հարձակման հետևանքով ԱՄՆ Օռլանդո քաղաքում զոհվել է 5 մարդ: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն:
Հաղորդվում է, որ միջադեպից հետո զինված անձը սպանել է ինքն իրեն:
Դեպքի վայր են ժամանել հետաքննության դաշնային բյուրոյի գործակալները:
Ըստ աղբյուրների, միջադեպը չի եղել ահաբեկչական հարձակում: