Մոսկվայում ուժեղ փոթորկի հետևանքով 8-ամյա երեխա է մահացել
Երեխան վիրավորվել էր մայիսի 29-ին փոթորկի ժամանակ, որը տեղի էր ունեցել Մոսկվայի մարզում: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն:
Երեխան մահացել է այսօր` Մոսկվայի հիվանդանոցում:
Այսպիսով աղետի հետևանքով զոհերի թիվը ընդհանուր առմամբ հասել է 16-ի:
Հայտնի է, որ երեխան վիրավորվել էր ծառի ընկնելու հետևանքով, որից հետո մի շարք մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Նա գիտակցության չգալով մահացել է:
Հիշեցնենք, որ անձրև, ամպրոպ և հզոր քամի տեղի էր ունեցել Մոսկվայում մայիսի 29-ին: 15 մարդ մահացել էր: Շուրջ 14.000 ծառեր էին ջարդվել, վնասվել էին 240 տներ և մոտ 2 հազար ավտոմեքենա: