Արիանա Գրանդեն բարեգործական համերգի արդյունքում ավելի քան 3 մլն դոլարը կփոխանցի Մանչեսթերի ահաբեկչության զոհերի ընտանիքներին
Ամերիկյան հայտնի փոփ երգչուհի Արիանա Գրանդեն, ում մայիսի 22-ին Մանչեսթերում կայացած համերգի ժամանակ ահաբեկչություն էր տեղի ունեցել ու դարձել 22 մարդու մահվան պատճառ, բարեգործական համերգ է տվել բրիտանական քաղաքում՝ ի հիշատակ զոհերի: Այս մասին գրում է «Elle.ru»-ն:
23-ամյա երգչուհին «One Love Manchester» խորագրով համերգից ստացված ավելի քան 3 մլն դոլար հասույթը կտրամադրի զոհերի ընտանիքներին ու տուժածներին օգնող «We Love Manchester» հիմնադրամին:
Համերգը կայացել է «Emirates Old Trafford» մարզադաշտում, որտեղ հավաքվել է ավելի քան 50.000 մարդ: Բեմից դիմելով հավաքվածներին՝ երգչուհին շնորհակալություն է հայտնել նրանց՝ տեղի ունեցածից հետո վախը հաղթահարելու և այդ համերգին գալու համար: