Ալլա Պուգաչովան Մոսկվայում լուրջ վիրահատության է ենթարկվել
Ալլա Պուգաչովան ենթարկվել է սրտի անոթների ստենդավորման: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
68-ամյա երգչուհին մայիսի 26-ին բողոքել է սրտից: Մանրակրկիտ հետազոտությունից հետո որոշվել է ստենդավորում իրականացնել:
Վիրահատությունը հաջող է անցել և արդեն մայիսի 30-ին նա դուրս է գրվել հիվանդանոցից:
Հիշեցնենք, որ սա երրորդ դեպքն էր, որ երգչուհին ենթարկվում էր նման վիրահատության: