Թուրքական 30 գյուղերում արգելվել է փողոց դուրս գալ
Թուրքիայի Բինգյոլի նահանգում տեղի իշխանությունները հայտարարություն են տարածել, ըստ որի ` 30 գյուղերում արգելվել է փողոց դուրս գալ: Այս մասին գրում է թուրքական «Anadolu»-ն:
Աղբյուրի հայտնած տեղեկությունների համաձայն` արգելքի հայտարարումը կապված է Քրդական բանվորական կուսակցության զինյալների դեմ իրականացվող մարտական գործողություններով:
Նշվում է , որ գյուղերում տներից դուրս գալու արգելքը կհանվի միայն Բինգյոլի(Բյուրակն) նահանգի նահանգապետի կողմից համապատասխան հայտարարությունից հետո: