35-ում նոր հաշտվում ես ինքդ քեզ հետ ու սկսում ապրել. Նազենի Հովհաննիսյան
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան էջում և գրել.
«35-ում նոր հաշտվում ես ինքդ քեզ հետ ու սկսում ապրել։ Տպավորություն է, որ կյանքս սկսել եմ զրոյից, մաքուր էջից. ուզում եմ լցնել այդ «էջը» սիրով, հոգատարությամբ, ներելու ու երջանիկ լինելու կարողությամբ՝ նաև ինքս իմ նկատմամբ»: