Ամերիկացի լրագրողը ձեռնոց է նետել «ԻՊ»-ին
Լրագրող Անդրե Ուոքերը Լոնդոնում գիշերը տեղի ունեցած ահաբեկչությունից հետո միկրոբլոգում գրառում է հրապարակել, որում գրել է, որ պատրաստ է կռվել ցանկացած ահաբեկչի հետ իր սրով: Նա նաև պարգևատրում է հայտարարել իր գլխի դիմաց՝ 50 000 ֆունտ, որը հավասար է գրեթե 64.5 հազար դոլարի: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Ես պարգև եմ սահմանում իմ գլխի համար: «ԻՊ»-ի ահաբեկիչը, ով ինձ կսպանի, 50 000 ֆունտ կստանա: Ես իմ հասցեն կտամ: Ոստիկանություն չի լինի, սակայն ես ումեն սուր»,- նշվում է սադրիչ գրառման մեջ, որը Ուոքերը հետո ջնջել է:
Ջնջված գրառման փոխարեն լրագրողը գրել է, որ իրեն իբրև թե հաջողվել է ցույց տալ ահաբեկիչների վախկոտությունը, որովետև իր նետած մարտահրավերն այդպես էլ առանց պատասխանի է մնացել: