Վաճառվում է Պուտինի ժամացույցը. որքա՞ն արժե այն
Մոնակոյում հուլիսին կվաճառեն «Patek Philippe 5208P» ժամացույցը, որի սեփականատերը, ենթադրվում է, ինչ-որ Վլադիմիր Վլադիմիրի Պուտին է: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Le Point»-ին:
Ինչպես հաղորդվում է, ռուս առաջնորդի՝ ժամացույցների հանդեպ ունեցած սիրո մասին բոլորին է հայտնի: Վաճառքի հանվող մոդելը՝ «Patek Philippe 5208P»-ը, ոչ միայն ամենադժվարներից մեկն է, այլև ամենաթանկարժեքներից: Այն հավերժական օրացույց ունի և մի քանի այլ հնարավորություններ:
Գնորդը, ով միլիոն եվրո կտա ժամացույցի համար, կստանա նաև փաստաթղթերը, որոնցում նշված կլինի ներկայիս սեփականատիրոջ անունը:
«Հավանականությունը, որ Ռուսաստանի նախագահի ժամացույցի մասին խոսքերը պարզապես կատակ են, շատ քիչ է»,- նշում է թերթը՝ հավելելով, որ վաճառողի մասին տեղեկություն չի հրապարակվել: