Ամերիկացի լրագրողը պատմել է Պուտինի հետ շփման մասին
«NBC» հեռուստաընկերության հաղորդավարուհի Մեգին Քելլին հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դուր է գալիս, երբ իրեն մարտահրավեր են նետում: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
Քելլին մոդերատոր է եղել Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին և ռուս առաջնորդից հարցազրույց է վերցրել:
«Նա մարտական էր տրամադրված, չէր նահանջում, ավելի շատ հարձակվում էր հարցերի մեծամասնության ժամանակ, նա այն նախագահն էր, ով դուր էր գալիս ռուսներին: Նրան իրականում դուր է գալիս, երբ իրեն մարտահրավեր են նետում»,- իր տպավորություններով կիսվել է լրագրողը:
Քելլին նաև հավելել է, որ ռուս առաջնորդն իրեն լրիվ այլ կերպ էր դրսևորում անջատված տեսախցիկների դեպքում, իսկ միացված տեսախցիկների առաջ նա լրիվ այլ մարդ է: Ըստ նրա՝ երբ տեսախցիկներն անջատված էին, նախագահն իր հետ շատ ջերմ է խոսել, հարգալից, հետաքրքրվել է ընտանիքով և պատմել մանրամասներ իր ընտանիքի մասին: