Լոնդոն-Պետերբուրգ չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ստոկհոլմում
«British Airways» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ստոկհոլմի օդանավակայանում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Фонтанка-ին:
Ինքնաթիռը Լոնդոնից Սանկտ Պետերբուրգ էր ուղևորվում:
Համաձայն նախնական տվյալների՝ պատահարը տեղի է ունեցել ինքնաթիռի շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով:
Այս պահին ճշտվում են տեղի ունեցածի մանրամասները: