Խոսեցինք, վեր կացա և հեռացա. Պուտինը՝ Ֆլիննի հետ հանդիպման մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է, որ մի անգամ Դոնալդ Թրամփի նախկին օգնականի հետ մի սեղանի շուրջ նստած է եղել, սակայն նշել է, որ նույնիսկ չգիտեր, թե ում հետ է մի երկու բառ փոխանակել: Այս մասին գրում է Life.ru-ն:
Վլադիմիր Պուտինը պատմել է, որ 2015 թվականին է նա տեսել ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Մայքլ Ֆլիննին, սակայն պաշտոնական ծանոթությունն այդպես էլ տեղի չի ունեցել:
Ռուս առաջնորդի խոսքով՝ նա ժամանել է միջոցառմանը, ասել իր խոսքը, որից հետո «զրուցել է» ջենտլմնների հետ, ովքեր նստել էին իր կողքին, վեր կացել և հեռացել:
Վլադիմիր Պուտինը նշել է, որ ավել ուշ նրան զեկուցել են, թե ում հետ է ինքը շփվել: