Լոնդոնի քաղաքապետարանում տեղն են դրել Թրամփին
Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը «ավելի կարևոր գործեր ունի, քան Թրամփին «Twitter»-ում պատասխանելը»: Այս մասին պատմել է քաղաքապետի մամուլի քարտուղարը: Այս մասին գրում է «Russia Today»-ը՝ հղում տալով «Sky News»-ին:
«Նա ավելի կարևոր գործեր ունի, քան Դոնալդ Թրամփի ապակողմնորոշող հաղորդագրությունը, ով դիտմամբ նրա հայտարարության կոնտեքստից դուրս հայտնել է խոսքեր, որոնք լոնդոնցիներին հորդորում են չանհանգստանալ, երբ նրանք տեսնեն քաղաքի փողոցներում զինված ոստիկանների»,- հայտնել է Լոնդոնի քաղաքապետի մամուլի քարտուղարը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել էր Սադիկ Խանին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչության մասին խոսքերի համար: