Երեխայի ծնունդից հետո Իրինա Շեյքի և Բրեդլի Կուպերի հարաբերություններն ավելի են լավացել
Իրինա Շեյքի և Բրեդլի Կուպերի անձնական կյանքը գործնականում փակ է կողմնակի անձանց համար: Սակայն, ինչպես հայտնում են ընտանիքին մոտ կանգնած մարդիկ, զույգի հարաբերությունները դեռ երբեք այսքան ամուր չեն եղել: Այս մասին գրում է «E!News»-ը:
Երկու ամիս առաջ «Victoria’s Secret»-ի հրեշտակը սիրելիի համար դուստր լույս աշխարհ բերեց, ում կոչեցին Լեա, իսկ վերջերս էլ մոդելը փայլեց Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին: Բրեդլի Կուպերն այդ ժամանակ Լոս Անջելեսում էր իր ռեժիսորական դեբյուտի՝ «Աստղի ծնունդը» (A Star Is Born) ֆիլմի նկարահանումների պատճառով:
«Իրինան և երեխան իրենց հրաշալի են զգում: Նրա մայրն այժմ քաղաքում է: Բրեդլիի համար ծանր է հեռանալ նրանցից, երբ պետք է լինում աշխատել: Իրենք միմյանց զանգահարում են օրվա ընթացքում մի քանի անգամ»,- պատմում է ընտանիքին մոտ աղբյուրը՝ հավելելով, որ աստղային զույգի հարաբերությունները դեռ երբեք այսքան ամուր չեն եղել, ինչպես այժմ: