Մեծ Բրիտանիայում ահաբեկչությունները հնարավոր էր կանխել. Եվրախորհրդարանի պատգամավոր
Տատյանա Ժդանոկը, ով Լատվիայից Եվրախորհրդարանի պատգամավոր է, հայտնել է, որ Մեծ Բրիտանիայում ահաբեկչությունները հնարավոր է եղել կանխել: Նման հայտարարություն քաղաքական գործիչն արել է Մանչեսթերյան ողբերգության մասին Թերեզա Մեյի արած արտահայտությանը:
«Ինձ անկեղծորեն զարմացրել է Մանչեսթերի ահաբեկչությունից հետո Մեյի արած արտահայտությունը՝ թե այն հնարավոր չէր կանխել: Դա անհնար է գործել, եթե չընդունենք մեր սխալներն ու արմատախիլ չանենք «հիվանդության» ակունքները: Ես նկատի ունեմ երկրները, որոնցում Արևմուտքն իսկական «կառավարվող քաոս» է ստեղծել: Որպես մաթեմատիկոս՝ ես հաստատում եմ, որ քաոսը գործնականում միշտ չկառավարվող է: Պետք էզբաղվել Սիրիայում խաղաղության հաստատմամբ, որպեսզի լուծենք ներգաղթյալների խնդիրը»,- ասել է Ժդանոկը՝ հավելելով, որ Մեծ Բրիտանիան մինչ այդ թերագնահատել է սպառնալիքը:
Եվրախորհրդարանի պատգամավորը նաև բացատրել է պատճառը, թե ինչու է Մեծ Բրիտանիան այսօր տառապում ահաբեկչական գործողություններից: Բրեքսիթը որոշ հարցերով թելադրված էր քսենոֆոբիայով, որը նկատել են այնտեղ ակտիվացած ահաբեկչական խմբավորումները: