Թուրինում հրմշտոցից «Յուվենթուս»-ի ավելի քան 1500 երկրպագու է տուժել
Իտալիայում բժիշկները Չեմպիոնների լիգայի եզրաֆակիչ խաղի ընթացքում ավելի քան 1500 մարդու բժշկական օգնություն են ցույց տվել: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Իշխանությունների տվյալներով՝ օգնության է դիմել ընդհանուր թվով 1527 մարդ: Ինչպես նշվում է հաղորդագրությունում՝ ամբոխը խուճապի է մատնվել «ահաբեկչության վտանգիառջև»: Դեպքի պատճառները դեռևս պետք է պարզվեն:
Շաբաթ երեկոյան 20 հազար մարդ էր հավաքվել Թուրինի Սան-Կարլո հրապարակում՝ դիտելու «Յուվենթուս» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը, որի ժամանակ, սակայն, հրմշտոց է տեղի ունեցել, որի հետևանքով էլ մարդիկ են տուժել:
Որոշ տվյալներով՝ անհայտ անձը ամբոխի մեջ ճայթուկ է պայթեցրել, որն էլ եղել է խուճապի առաջացման պատճառը։