Լոնդոնի ահաբեկչության գործով 7 մարդ է ձերբակալվել
Լոնդոնի ոստիկանությունը 12 մարդ է ձերբակալել մայրաքաղաքի կենտրոնում հունիսի 3-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ: Այս մասին գրում է «Interfax.ru»-ն:
«Մայրաքաղաքային ոստիկանության հակաահաբեկչական խմբի աշխատակիցներն հունսի 4-ի առավոտյան 12 մարդ են ձերբակալել Լոնդոնի հարավում գտնվող Բարքինգ շրջանից: Ձերբակալությունները կապված են նախօրեին Լոնդոնի կամրջի մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետ: Բարքինգի մի քանի հասցեներում ընթացող խուզարկությունները շարունակվում են»,- ասվում է համապատասխան գերատեսչության պաշտոնական հայտարարությունում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լոնդոնի հարավում ոստիանությունը խուզարկություններ է սկսել նախօրեին իրականացված ահաբեկչության մասնակիցներից մեկի տանը:
Ահաբեկչական գործողության հետևանքում 48 մարդ վիրավորվել է, կա 7 զոհ: