Լոնդոնում խուզարկում են ահաբեկիչներից մեկի տունը
Լոնդոնի ոստիկանությունը խուզարկում է նախօրեին Լոնդոնի կամրջի վրա հարձակում կազմակերպած ահաբեկիչներից մեկի տունը: Այս մասին գրում է «РИА Новости»-ն՝ հղում տալով «Sky News» հեռուստաալիքին:
Ավելի վաղ հեռուստաալիքը հաղորդել էր Լոնդոնի հարավում գտնվող Բարքինգ շրջանում բնակելի տներից մեկի խուզարկության մասին:
Հիշեցնենք, որ Լոնդոնի կամրջին շաբաթ երեկոյան ավոտմեքենան մխրճվել էր ամբոխի մեջ, ինչից հետո 3 զինված ահաբեկիչ, դուրս գալով մեքենայից, հարձակվել են անցորդների վրա: Ահաբեկիչները սպանվել են ոստիկանության կողմից: Ահաբեկչության արդյունքում մահացել է 7 մարդ, կա 48 վիրավոր, որոնցից որոշները ծանր վիճակում են: