Ռուսաստանում կինը սպանվել է այն բանից հետո, երբ հրաժարվել է փորել սեփական գերեզմանը
Կասկածյալը, ով մեղադրվում է 9 մարդու սպանության մեջ, վերջին զոհին սպանել է այն բանից հետո, երբ նա հրաժարվել է փորել սեփական գերեզմանը: Այս մասին գրում է «Ren.tv»-ին:
Դեպքը տեղի է ունեցել Տվերի մարզի Ռեդկինո գյուղում:
«Կասկածյալը ստիպել է կնոջը փորել սեփական գերեզմանը, երբ կինը հրաժարվել է, նա կրակել է կնոջը և ապա մարմինը թաքցրել բեռնախցում»,-ասել է Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից Վադիմ Լևշին:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հարբած մոսկվայաբնակը դուրս է եկել տանից, ապա այնտեղ վերադարձել ատրճանակը ձեռքին:
Նրա 9 զոհերից 4-ը կանայք են, 5-ը՝ տղամարդիկ: Երեխաներ չկան:
Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: