Գերմանիայում տղամարդը սպանել է 5-ամյա ռուս երեխային՝ չվնասելով երեխայի մորը
Գերմանական Բավարիա քաղաքի փախստականների ճամբարում աֆղանցին սպանել է 5-ամյա ռուս երեխային: Այս մասին գրում է «РИА Новости»-ին՝ հղում տալով տեղական ոստիկանությանը:
41-ամյա աֆղանցին երեխային սպանել է դանակով:
«Նա երեխային ծանր մարմնական վնասվածք է հասցրել դանակով, ինչի արդյունքում երեխան տեղում մահացել է»,-ասել է ոստիկանության ներկայացուցիչը:
Դեմքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 16:50-ի սահմաններում:
Անվտանգության ուժերը կրակ են բացել երեխային սպանած տղամարդու ուղղությամբ:
Հավելենք նաև, որ տղամարդը ոչ մի վնասվածք չի հասցրել երեխայի՝ 47-ամյա մորը, ով դեպքի ժամանակ գտնվելիս է եղել երեխայի մոտ: