Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով 48 մարդ տեղափոխվել է հիվանդանոց. կան զոհեր
Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի: Այս մասին գրում է «ТАСС»-ը:
Ահաբեկչությունը կատարեն են երեք մարդ:
«Ցավոք սրտի արդեն 6 մարդ զոհվել է: Ի պատասխան ոստիկանները կրակել և սպանել են նրանց: Արդեն կան 20 վիրավորներ, որոնց թիվը շարունակում է աճել»,-ասել է ոստիկանության պետի տեղակալը:
Նա նաև հավելել է, որ դեպքի վայրից հիվանդանոց են տեղափոխվել 48 մարդ: