Թոփ 10 քիչ հայտնի փաստեր Անջելիան Ջոլիի մասին (լուսանկարներ)
Այսօր՝ հունիսի 4-ին, իր ծննդյան տարեդարձն է նշում հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին: Այս մասին գրում է «Actualnews.org»-ը:
Դերասանուհին դառնում է 42 տարեկան: Բացի աստղ լինելուց, նա նաև հայտնի է որպես բազմազավակ մայր, բարեգործ: Սակայն կան նրա մասին քիչ հայտնի շատ փաստեր, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև:
Անջելինա Ջոլին 3 անգամ եղել է ամուսնլուծության պատճառ: Վերջերս մեծ թափ են առել նրա և Բրեդ Փիթի ամուսնալուծության լուրերը: Նրանք համարվում էին մոդելային զույգ: Ջոլին ունի 6 երեխա, որոնցից 3-ին նա որդեգրել է: Նա ներգրավված է ՄԱԿ-ի մարդասիրական առաքելության մեջ` որպես բարի կամքի դեսպան:
Ջոլիի կենսագրությունը այնքան պարզ չէ, որքան թվում է: Տաղանդավոր և ամենաշատ վարձատրվող աստղերից մեկը իր կյանի ճանապարհին շատ խոչընդոտներ է հաղթահարել, սակայն երիտասարդ տարիքում նա արել է չմտածված քայլեր:
16-ամյա Անջելինան հրապուրել է մոր ընկերոջը, որի հետևանքով նրա մայրը և սիրելին բաժանվել են: Այդ ժամանակից մինչև Անջելինայի առաջնեկի ծնունդը մայր ու դուստր միմյանց հետ չեն շփվել: Անջելինայի մայրը մահացել է քաղցկեղից:
Անջելինա Ջոլին երազել է աշխատել որպես հուղարկավորությունների կազմակերպիչ: Նրա մոտ նման ցանկություն է առաջավել պապիկի հուղարկավորության ժամանակ, երբ ամեն ինչ կազմակերպվել և անցկացվել է պրոֆեսիոնալ ձևով:
Ջոլին 14 տարեկանում, երբ դեռ դպրոցական էր, սկսել է ապրել մի տղամարդու հետ: Նրանց համատեղ կյանքը տևել է 2 տարի: Այնուհետև նա սկսել է գնալ փառքի հետևից և խզել է նրա հետ կապերը:
Ջոլին փորձել է ինքնասպան լինել: դերասանուհին հաճախ շատ ճնշված է եղել: Նա նույնիսկ մարդ է վարձել, ով իրեն պետք է օգներ ինքնասպան լինել:
Նա 24-ամյա հասակում օգտագործել է թմրանյութեր: Որոշ ժամանակ առաջ համացանցում էր հայտվել նրա ամբողջովին մերկ լուսանկարները, որտեղ երևում էր թմրանյութ:
Ջոլիի կարծիքով սեքսը կազմում է սովորական բիզնեսի մի մաս:
Նա համարում է, որ եթե գործընկերները համաձայն են նման հարաբերությունների, ապա չպետք է սահմանափակվել:
Դերասանուհին նաև խոստովանել է, որ երբեք չի սահմանափակվել Փիթով:
Ջոլին նաև դիմել է պլաստիկ վիրահատության: Նա վիրահատել է քիթը: