ԱՄՆ կոնգրեսում առաջարկել են համագործակցել ամերիկյան բիզնեսի հետ
ԱՄՆ կոնգրեսում առաջարկել են «ԱՄՆ-ի զարգացման ծրագրի և մասնավոր սեկտորում ներդրումային գործունեության կոորդինացիայի միջգերատեսչական մեխանիզմ ստեղծել»: Այս մասին գրում է «RT»-ն:
Նախագծի հեղինակները ներկայացուցիչների պալատի անդամներ Թեդ Յոհոն և Ադամ Սմիթն են, ինչպես նաև սենատորներ Ջոննի Այզաքսոնը, Դևիդ Պերդյուն և Քրիս Կունսը:
Նրանց կարծիքով՝ Պետդեպարտամենտին, ԱՄՆ Միջազգային զարգացման գծով գործակալությանը «USAID», ԱՄՆ Առևտրի նախարարությանը և այլ պետական կառույցների անհրաժեշտ է բիզնեսի հետ ուղիղ երկխոսություն հաստատել:
«Արտասահմանում օգնության համար ԱՄՆ-ի կողմից հատկացվող միջոցները առավելագույնս արդյունավետ օգտագործումն, ինչպես նաև գործընկեր-երկրների տնտեսական զարգացման կայունությունն ապահովելու համար ԱՄՆ կառավարությանն անհրաժեշտ է աշխատել մասնավոր սեկտորում ներդրումների աճի օգնությամբ տնտեսական աճի ապահովման ուղղությամբ»,- ասվում է փաստաթղթում: