Ձերբակալվել է Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականը
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի գլխավոր խորհրդական Բիրոլ Էրդեմը ձերբակալվել է Ֆեթհուլահ Գյուլենի հետ կապեր ունենալու կասկածանքով: Այս մասին գրում է «Hürriyet Daily News»-ը:
Նշվում է, որ Թուրքիայի արդարադատության նախարարի նախկին տեղակալը կնոջ հետ ձերբակալվել է Անկարայում:
Էրդեմը 2016 թ.-ին որպես վկա հանդես էր գալիս «FETO» կազմակերպությանը մասնակից լինելու վերաբերյալ հետաքննությանը: