Իրական սեր կամ ինչպես է պատրաստվում Զիդանը իր թիմի հետ չեմպիոնների լիգային
Մադրիդի «Ռեալի» 24-ամյա հարձակվող իսպանացի Ալվար Մորատան ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել «Յուվենտուսի» հետ վճռական խաղից առաջ: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
Արքայական ակումբի ֆուտբոլիստները նախքան մարզումները սկսելը Զինեդին Զիդանի հետ սիրտ են կազմել խաղադաշտում:
Հիշեցնենք՝ այսօր 21:45 տեղի կունենա չեմպիոնների լիգայի եզրափակիչը: