Ինչո՞ւ է ԵՄ-ն պատրաստվում Ուկրաինային 50 մլն եվրո տրամադրել
Եվրոպական միությունը հնարավոր է Ուկրաինային տրամադրի 50 մլն եվրո` Դոնբասի վերականգնման համար: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն` հղում տալով Ուկրաինայի Ռադայի մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ նման հայտարարություն է արել Յոհաննես Հանին Դոնեցկի մարզ այցելության ժամանակ:
«ԵՄ հանձնակատար Հանին բարձր է գնահատել Մարիուպուլում քաղաքային ենթակառուցվածքների վերականգնումը և հայտարարել, որ մինչ ԵՄ-ն կքննարկի Ուկրաինային լրացուցիչ 50 մլն եվրո տրամադրելու հարցը, քաղաքային ենթակառուցվածքներում մարդասիրական և վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ մինչ օրս Եվրոպական հանձնաժողովը արդեն տրամադրելել է 400 մլն եվրո օգնություն, ինչպես նաև մարդասիրական ծրագրեր է իրականացրել Դոնբասում: