Քերրին՝ Թրամփի «ինքնասպանության» մասին
ԱՄՆ Պետքարտուղարության նախկին ղեկավար Ջոն Քերրին քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ Փարիզի կլիմայական համաձայնագրից դուրս գալու մասին: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «CNN» հեռուստաընկերությանը:
«Սա ամենացինիկ և բացահայտորեն անհարգալից ու վտանգավոր, ինքնասպանության տանող որոշումն է, որը ես երբևէ տեսել եմ իմ կյանքում»,- ասել է նախկին պետքարտուղարը:
Ջոն Քերրին վատ գնահատականի է արժանացրել նաև ԱՄՆ-ի շրջակա միջավայրի պահպանության գործակալության ադմինիստրատոր Սքոթ Պրյուիթին, ով ողջունել է Դոնալդ Թրամփի որոշումը:
«Նա ծայրահեղական է, ով վստահ է, թե ոչ մի կլիմակայան փոփոխություն տեղի չի ունենում»,- հավելել է Քերրին: