Գերմանիայում 19 մարդ այրվածքներ է ստացել մանկական սենյակում բռնկված հրդեհի հետևանքով
Գերմանիայի Համբուրգ քաղաքում հրշեջները փրկել են բազմաբնակարան շենքի բնակիչներին հրդեհից, որն, ըստ նախանական տվյալների, բռնկվել է շենքի մանկական սենյակներից մեկից: Այս մասին գրում է «Vesti.ru»-ն:
Նշվում է, որ հրդեհի հետևանքով 19 մարդ այրվածքներ է ստացել: Տուժածների թվում կան չորս երեխաներ:
Ականատեսների խոսքերով սկզբում երեխաներն են հաղորդել հրդեհի մասին՝ աղմկելով: Այս ամենից հրշեջները ենթադրում են, որ հրդեհը հնարավոր է՝ բռնկվել է շենքի մանկական սենյակներից մեկից:
Փորձագետներըը փորձում են պարզել հրդեհի պատճառը: