Դի Կապրիոն և Շվարցնեգերը քննադատել են Թրամփին
Առնոլդ Շվարցնեգերը քննադատել է Դոնալդ Թրամփի՝ Փարիզի համաձայնագրից դուրս գալու նախաձեռնությունը: Կալիֆոռնիայի նախկին նահանգապետը հայտնել է. «Լավ էկոլոգիական քաղաքականությունը կարող է տալ հակառակ արդյունք, այն զարգացնում է տնտեսությունը»: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
Հայտնի կինոդերասան Լեոնարդո Դի Կապրիոն և Շվարցնեգերը մեկնաբանել են Թրամփի որոշումը՝ ԱՄՆ-ի Փարիզի համաձայնագրից դուրս գալու մասին: Ինչպես ասել է Շվարցնեգերը, նման նախաձեռնությունը կարող է ուժեղացնել շրջակա միջավայրի ոչնչացման տեմպերը: Նրա կարծիքով՝ էկոլոգիայի պաշտպանությունը չի կարող վնաս հասցնել երկրի տնտեսությանը:
Դի Կապրիոն թվիթթերյան իր էջում գրել է այն մասին, որ «այսօր Երկիր մոլորակը տուժել է, դրա համար ինչպես երբեք կարևոր է իրականացնել համապատասխան միջոցառումներ»: