ԱՄՆ-ում վաճառվել է առանձնատունը, որտեղ մահացել է Մերիլին Մոնրոն
ԱՄՆ-ում աճուրդի ժամանակ վաճառվել է Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը, որում 1962 թվականի օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը մահացել է լեգենդար հոլիվուդյան դերասանուհի Մերիլին Մոնրոն: Այս մասին գրում է Korrespondent.net-ը՝ հղում տալով «Los Angeles Business Journal»-ին:
Բրենթվուդ շրջանի առանձնատան նոր սեփականատերն այն ձեռք է բերել 7.25 միլիոն դոլար վճարելով: Դա 350 000 դոլարով ավելին է մեկնարկային գնից:
Ինչպես հաղորդվում է, առանձնատունն ունի 240 քառակուսի մետր տարածք: Այն վաճառքի էր հանվել ապրիլի 21-ին: Տունն ունի չորս ննջասենյակ և երեք լոգասենյակ:
Նախկին սեփականատերն անշարժ գույքը գնել էր 2012 թվականին, սակայն այդպես էլ չէր ապրել այնտեղ: