ԱՄՆ-ն չի բացառում Չինաստանի հետ կոնֆլիկտը
ԱՄՆ-ն ողջունում է Չինաստանի տնտեսական զարգացումը, սակայն չի բացառում, որ երկու երկրների միջև կարող է կոնֆլիկտ լինել մրցակցության դաշտում: Այս մասին հայտնել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մաթթիսը: Այս մասին գրում է «RNS» լրատվական գործակալությունը:
«Այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի ու Չինաստանի՝ աշխարհի խոշորագույն տնտեսությունների մրցակցությունն անխուսափելի է, ապա կոնֆլիկտն անխուսափելի չէ»,-հայտնել է Ջեյմս Մաթթիսը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման մեկնարկից և Հյուսիսային Կորեայի վրա ճնշում գործադրելուց հետո ԱՄՆ-ն ու Չինաստանը սկսեցին զարգացնել համագործակցությունը տնտեսական ոլորտում: