Թերեզա Մեյը չի հերքել հրաժարականների մասին լուրերը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը չի հերքել ԱԳՆ Բորիս Ջոնսոնի և ֆինանսների նախարար Ֆիլիպ Համմոնդի՝ խորհրդարանի արտահերթ ընտրություններից հետո հնարավոր հրաժարականի մասին լուրերը: Ընտրությունները տեղի կունենան հունիսի 8-ին: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Թերեզա Մեյը չի երաշխավորել նախարարների գործունեության շարունակությունն իրենց պաշտոնում՝ պատասխանելով «Financial Times»-ին տված հարցազրույցի հարցերին:
«Ես կարծում եմ՝ Ֆիլիպ Համմոնդը շատ լավ է աշխատել իր պաշտոնում»,- ասել է Թերեզա Մեյը:
Նա նաև հրաժարվել է ասել, թե արդյոք իր պաշտոնը կպահպանի ԱԳՆ Բորիս Ջոնսոնը ընտրություններում պահպանողական կուսակցության հաղթանակի դեպքում:
Համմոնդն ավելի ուշ հրաժարվել է մեկնաբանել հրաժարականի մասին լուրերը՝ հայտնելով, որ կցանկանար պահպանել իր դիրքը պաշտոնում: