Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը նախապես նշում են ռեփերի ծննդյան տարեդարձը
Քանյե Ուեսթի ծննդյան տարեդարձին մեկ շաբաթից քիչ ժամանակ է մնացել: Հունիսի 8-ին ռեփերը կդառնա 40 տարեկան: Քիմ Քարդաշյանը, սակայն, երեխաների և ընկերների հետ արդեն իսկ նշում է տոնը: Արևմտյան լրտավամիջոցները հաղորդել են, որ աստղային զույգը մոտ ընկերների և բարեկամների մեծ խմբի հետ ուղևորվել է Կարիբյան ծովի կղզիներից մեկը: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Ինչպես հաղորդվում է, Քիմը և Քանյեն արտիստի ծննդյան տարեդարձը նախօրոք նշելու համար հավաքված հյուրերի հետ այնտեղ կանցկացնեն հանգստյան օրերը:
«Նրանք մեծ շքեղ զբոսանավ են վարձել, որտեղ երեխաներն իրենց խաղահրապաակն ունեն: Մի խոսքով՝ հրաշալի ժամանակ են անցկացնում: Քանյեն ծրագրել էր այդ արձակուրդը ողջ ընտանիքի համար: Քիմը ցանկանում էր հանգստանալ և ամուսնու հետ ժամանակ անցկացնել: Նա հրաշալի միջոց է գտել իր ցանկությունն իրականացնելու համար»,- նշել են ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները:
Մայիսին զույգը նշել է միության երեք տարին: