Իվանկա Թրամփը խիստ քննադատվել է ԼԳԲՏ-համայնքին շնորհավորելու համար
Իվանկա Թրամփին խիստ քննադատել են «Twitter»-ի երկու հրապարակման համար: Դրանք ԼԳԲՏ-համայնքի ներկայացուցիչների մասին են եղել: ԱՄՆ նախագահի 35-ամյա դուստրը, ով նախագահական քարտուղարությունում խորհրդականի պաշտոն է զբաղեցնում, սոցկայքի իր էջում ողջունել է նրանց նկատմամբ տոլերանտ վերաբերմունքը: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
«Բոլորին ուրախ #Pride2017 եմ մաղթում: Այս ամիս մենք տոնում և պատվում ենք ԼԳԲՏ-համայնքին: Ես հպարտությամբ աջակցում եմ իմ ԼԳԲՏ-ընկերներին և ամերիկացիներին, ովքեր մեծ ներդրում են ունեցել մեր հասարակության և տնտեսության զարգացման գործում»,- գրել է Իվանկա Թրամփն իր էջում:
Սակայն նրա խոսքերը սոցկայքի շատ օգտատերերի կողմից չեն ընդունվել: Հաղորդագրության հասցեատերերը հայտնել են, որ չեն հավատում նրան և իրենց դաշնակիցը չեն համարում նրան: