Պուտինը՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաքերների միջամտության մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է ԱՄՆ նախագահական ընտրություններում հաքերների հնարավոր միջամտության մասին և նշել, որ արևմուտքում ռուս կոչվող հաքերները կարող են Միացյալ Նահանգներից լինել, բայց «ճարպկորեն և մասնագիտորեն շեղեն սլաքը»: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
«Հաքերները կարող են լինել ամենուր: Նրանք կարող են լինել Ռուսաստանում, Ասիայում, Ամերիկայում և Լատինական Ամերիկայում: Ի դեպ նրանք կարող են լինել նաև ԱՄՆ-ում, ովքեր շատ խելացիորեն և մասնագիտորեն սլաքն ուղղում են Ռուսաստանի կողմ: Դուք չե՞ք կարող կանխել դա քաղաքական պաքարի ընթացքում, ես կարող եմ »,- ասել է Պուտինը:
ԱՄՆ-ում սկանդալ էր հասունացել նախագահական ընտրությունների ընթացքում «ռուսական միջամտությունների» հարցի շուրջ: Նույնիսկ մինչև ընտրությունների մեկնարկը ԱՄՆ իշխանությունները մեղադրում էին ռուսական հաքերներին դեմոկրատական հանձնաժողովի սերվերների վրա հարձակումների համար:
Թրամփի հաղթանակից հետո ԱՄՆ-ում «ռուսական ազդեցության » վերաբերյալ խոսակցություններ սկսվեցին:
Պուտինը Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ հայտնել է, որ նման խոսակցությունները կարող են վնասել Վաշինգտոնին: Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Պուտինը ոչ միայն ներգրավված չէ հաքերային հարձակումներում, այլև պայքարում է դրանց դեմ:
ՌԴ նախագահը նշել է, որ ոչ մի հաքեր չի կարող փոխել ընտրության ընթացքը և չի կարող ազդել վերջնական արդյունքի վրա: