Թրամփը կլիմայի մասին համաձայնագրից հրաժարումը բացատրել է ամերիկացիների մասին հոգ տանելով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փարիզյան կլիմայի մասին համաձայնագրից հրաժարումը կապված է ամերիկացիների մասին հոգ տանելու հետ, քանի որ համաձայնագիրը կհանգեցներ աշխատատեղերի կրճատման, չարդարացված իրավաբանական ռիսկի և տնտեսական վնասների: Այս մասին գրում է «РиаНовости»-ն:
«Ես պատասխանատու եմ ամերիկացիների առաջ: Փարիզյան համաձայնագիրը կքայքայեր մեր տնտեսությունը, մեր աշխատավորներին կթողներ առանց աշխատանքի, կթուլացներ մեր ինքնիշխանությունը, անթույլատրելի իրավաբանական ռիսկերի կենթարկեր և կվնասեր համակարգային տնտեսությանը»,- գրառել է Թրամփը թվիթերյան իր էջում: