Բրիտանիայի թագավորական ընտանիքում սկանդալ է հասունացել
Ինչպես հայտնում է բրիտանական լրատվամիջոցները` արքայազն Ուիյամի խորթ մայրը` Կամիլա Փարքեր-Բոուլզը, ինչպես երևում է, զայրացրել է Քեյթ Միդլթոնին` արքայադուստր Դիանային հոգեկան հիվանդ անվանելով: Այս մասին գրում է «Adfave.ru»-ն:
«Сelebrityinsider» պարբերականը նշում է, որ Կամիլան վերջին մարդն է, ով կարող էր իրեն իրավունք վերապահել հանգուցյալ Դիանայի հոգեկան առողջության մասին մեկնաբանություններ տալ:
Լրատվամիջոցները նշում են, որ Կամիլային բարկացնում է լրագրողների մշտական ուշադրությունը արքայադստեր հանդեպ նույնիսկ վերջինիս մահվանից հետո: Դիանայի մահվան 20-րդ տարելիցի կապակցությամբ նա նորից կսկսի ավելի հաճախ հիշատակվել, քան Փարքեր-Բոուլզը կցանկանար: