Պատժամիջոցները օգնեցին Ռուսաստանին խելքի գալ.Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հակառուսական պատժամիջոցները օգնել են երկրին արմատապես փոխել տնտեսությունը: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն:
«Պատժամիջոցները օգնեցին Ռուսաստանին «խելքի գալ» նավթ և գազ վաճառելու փոխարեն և դրդեցին արմատապես փոխել տնտեսությունը»,- հայտարարել է Պուտինը:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Պուտինը խնդրել է ԱՄՆ բիզնեսին վերականգնել երկրների միջև երկխոսությունը: