Ուկրաինացի իրավապաշտպաններն ուժայիններին մեղադրում են բնակիչներին տանջելու մեջ
Իրավապաշտպանները Դոնեցկի և Լուգանսկի մարզերում բնակիչների նկատմամբ ուժայիների կողմից անօրինական կալանավորման 23 դեպք են արձանագրել: Այս մասին գրում է «РИА Новости»-ն՝ հղում տալով «Ուկրաինայում մարդու իրավունքների հարցերով Հելսինկյան միություն» կազմակերպության ներկայացուցիչ Անդրեյ Գլադունին:
Վերջինիս խոսքով՝որոշ մարդկանց կալանավորել են գործընթացի խախտումներով, որոշներին՝ առանց դատարանի համապատասխան պատժամիջոցի, իսկ 19 դեպքերում ուժայինները տանջել և դաժանորեն են վերաբերվել կալանավորվածների հետ: Գլադունը պարզաբանել է, որ ուժայինները մարդկանց հարցաքննել են աշխարհազորայինների հետ համագործակցելու թեմայի շուրջ:
Գլադունը պատմել է, որ իրավապաշտպաններին հայտնի են դեպքեր, երբ կալանավորվածներին օգտագործել են կենդանի վահանի կարգավիճակում և ստիպել աշխատել ռազմական գործողությունների գոտում անթույլատրելի մոտ տարածությունում: