Պուտինը խոստացել է լրագրողներին ձյուդո սովորեցնել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կատակել է՝ ասելով, որ կսովորեցնի լրագրողներին ձյուդո մարզաձևը: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
Աշխարհի տարբեր լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Պետերբուգի միջազգային տնտեսական ֆորումում խոսել են մարտարվեստի մասին և ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ նրանցից երկուսը զբաղվում են ձյուդոյով:
«Մենք ունենք ջերմ թիմ, նրանք ովքեր չեն տիրապետում առաջարկում եմ մեր՝ այս ոլորտի մասնագետների մոտ մի քիչ վերհիշեք»,- ասել է Պուտինը
Հանդիպման ընթացքում նախագահը նշել է նաև, որ հակառուսական պատժամիջոցները վնասում են բոլորին, իսկ ռուսատյացությունը որոշ երկրներում ծայրահեղ վիճակում է գտնվում: