Ծխախոտն ընդհանրապես պետք է արգելել Հայաստանի տարածքում, եթե նպատակը հանրային առողջապահությունն է
Ծխախոտի մասին ՀՀ կառավարության նոր մոտեցումները ոչ մի կապ չունեն հանրային առողջապահության բարելավման և առողջ ապրելակերպի ջատագովման հետ այլ նպատակ են հետապնդում սոսկ բյուջեն լցնելու և ծխախոտի (թմրանյութի) վաճառականների (բառիգաների) և արտադրողների օգուտները բազմապատկելու:
Ըստ ՀՀ կառավարության ներկայացրած տվյալների ՀՀ չափահաս տղամարդկանց 55%-ը ծխում է և այս միջոցառումներով կարելի է հասնել, որ ծխողների թիվը իջնի 35-40%-ի :Այս միջոցառմամբ նախատեսված է բարձրացնել ծխախոտի գինը 3-4 անգամ և այդ 40%-ից ստացված շահույթը շատ ավելին կլինի քան հիմա է:
Այն հանգամանը, որ այդ ապրանքատեսակի 300% -400% թանկացումը ընդունակ է ընդամենը 15-20 % նվազեցնել դրա օգտագործումը, վկայում է, որ ծխախոտի դեպքում գործ ունենք կախվածություն առաջացնող թմրանյութի հետ:
Ծխախոտը ընդհանրապես պետք է արգելել Հայաստանի տարածքում, եթե նպատակը հանրային առողջապահությունն է մինչդեռ որոշ «ընդդիմադիր» կուսակցական շրջանակներից արդեն մարիխուանայի օրինականացմանը միտված հանրության «ուղեղների լվացման» գործընթաց է գնում:
Ապրես Զոհրաբյան. Ֆեյսբուք