ԱՄՆ-ն հայտարարել է Փարիզի կլիմայական փոփոխությունների վերաբերյալ համաձայնագրից դուրս գալու մասին
Թրամփը հայտնել է, որ պետք է այնպիսի համաձայնագիր ստորագրել, որը պիտանի լինի ԱՄՆ-ին: Միլիարդատեր քաղաքական գործիչը հայտնել է, որ ԱՄՆ-ն կարող է 2.7 միլիոն աշխատատեղ կորցնել 2025 թվականին և համախառն ներքին արդյունքի մակարդակը կկրճատվի 3 տրիլիոն դոլարով, եթե կատարվեն 2015 թվականի պայմանները: Այս մասին հայտնում է «Vesti.ru»-ն:
«Փարիզի համաձայնագիրը մենք չենք պատրաստվում փոփոխել, անկախ նրանից ԱՄՆ-ն մնալու է, թե ոչ»,- ասել է Եվրախորհուրդի հանձնակատարը:
Ֆրանսիան կշարունակի համագործակցել ԱՄՆ-ի հետ, սակայն այլ ոլորտներում: