Էմանուել Մակրոնը ծայրահեղ դժգոհ է Թրամփի որոշումից
Ֆրանսիայի նախագահը ծայրահեղ դժգոհ է Փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին Դոնալդ Թրամփի կայացրած որոշման պատճառով: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
Էմանուել Մակրոնը կոչ է արել Երկիրը կրկին մեծ դարձնել, այդպես է նա մեկնաբանել ԱՄՆ- ի դուրս գալը կլիմայի մասին Փարիզյան համաձայնագրից:
«Մենք բոլորս պետք է կիսենք պատասխանատվությունը. կրկին մեծ դարձնենք մեր մոլորակը,- թվիթերյան իր էջում գրառում է կատարել Ֆրանսիայի նախագահը:
Բացի դա, Մակրոնը դիմել է գիտնականներին, բիզնեսմեններին ու ինժեներներին և առաջարկել Ֆրանսիա տեղափոխվել, եթե վերջիններս դժգոհ են Թրամփի որոշումից: Նա առաջարկել է նրանց միասին լուծել շրջակա միջքավայրին վերաբերող խնդիրները: