Այսօր շահը, օգուտը, փողն է ամենուրեք և ամենակարևորը
Մարդկության ողջ պատմության ընթացքում բոլոր տաղանդավոր, հանրահայտ, գեղեցիկ, հիասքանչ ստեղծագործությունները, գործերը, գյուտերն արարվել են, ստեղծվել են գրեթե հիմնականում անշահախնդիր, հաճախ հեղինակների զրկանքների, աղքատության, սովի պայմաններում:
Մեզանում, ներկայումս ինչո՞ւ է հիմա այսպես դժգույն, անշնորք, շնորհազուրկ, անշուք, սովորական, անհետաքրքիր, կաղապարված՝ գրեթե ամենուր, բոլոր բնագավառներում:
Որովհետև այսօր շահը, օգուտը, փողն է ամենուրեք և ամենակարևորը, գերխնդիրը՝ նույնիսկ մարդկային ամենասուրբ և նուրբ հարաբերություններում: Նա է թելադրում ամեն ինչ և գերիշխում է շուկայական, մերկանտելիստական հարաբերություններն ամենուր:
Մի խոսքով, ստեղծվել է «պու*անային» իրավիճակ:
Փող տուր, շատ տուր, օգուտ ունեմ, ինչ ուզում ես արա, ինչպես ուզում ես՝ միայն շահ լինի, որքան շատ, այնքան լավ:
Այ այսպես էլ ապրում ենք, կներեք գոյություններս քարշ տալիս՝ խիստ առօրեական, պարզունակ, ձևական, նյութականացված, գռեհկացված, շատ-շատերի մոտ էլ գրեթե անասնական: Եվ մոռանում ենք, որ «պու*անային» իրավիճակի վերջը պատային իրավիճակն է:
Ռոբերտ Մելքոնյան. Ֆեյսբուք