Ռուսաստանը վերացրեց Թուրքիայից ներմուծումների սահմանափակումները
Ռուսաստանը վերացրեց նախկինում արգելված մթերքների սահմանափակումները Թուրքիայից, բացառությամբ լոլիկի: Այս մասին գրում է «РИА Новости»-ին:
«Թուրքիական գյուղատնտեսական արտադրանքի ցանկից հումքային և պարենային ապրանքներից Ռուսաստան արգելվում են ներկրել սառեցված մսերը, հնդկահավը, թարմ կամ սառեցված վարունգը, բազուկը, խնձորը, տանձը, խաղողը, ելակը»,- նշվել է փաստաթղթերում:
Ինչ վերաբերում է տոմատի մածուկի ներմուծմանը, փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը ասել է, որ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում այն կքննարկվի:
Հիշեցնենք, որ Թուրքիայից արտադրանքի ներմուծման արգելք դրվել էր 2015 թվականին Ռուսական ռազմաօդային ուժի վրա Թուրքիայի հարձակումից հետո: Սակայն մայիսի սկզբին ՌԴ-ի և Թուրքիայի նախագահները բանակցություններ էին վարել:
Միևնույն ժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ լոլիկի ներմուծման արգելքը չի վերացնի՝ հաշվի առնելով ֆերմերների ներդրումը այս ոլորտում, ինչպես նաև արտադրական ցիկլը: