Խաղաղության մակարդակն աշխարհում գրանցել է դրական աճ, Հայաստանում՝ անկում (տեսանյութ)
Խաղաղության մակարդակն աշխարհում 2016-ին գրանցել է դրական աճ, իսկ Հայաստանում՝ անկում:
Ռուսաստանում ու եվրասիական երկրներում իրադրությունը բարելավվել է։ Սակայն խաղաղության մակարդակն անկում է ապրել Հայաստանում՝ հիմնականում ապրիլյան պատերազմի պատճառով։ 163 երկրների շարքում խաղաղության մակարդակով Հայաստանը գրավում է 112-րդ տեղը, Ադրբեջանը՝ 132։ Զեկույցում ասված է, որ քառօրյա պատերազմից հետո ռազմական ծախսումներն աճել են և՛ Հայաստանում և՛ Ադրբեջանում։ Ըստ յուրաքանչյուր շնչին ընկած հաշվարկով ռազմական ծախսումների, Ադրբեջանն աշխարհում գրավում է 17-րդ տեղը, Հայաստանը՝ 71։