ԱՄՆ-ն նոր դասի ավիակիր է ստացել
Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը նոր « Gerald R. Ford» դասի ավիակիր են ստացել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ռազմածովային ուժերի մամուլի ծառայությանը:
Ինչպես հաղորդվում է, մայիսի 26-ին այն անցել է փորձարկումները: ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը 2009 թվականից ի վեր առաջին անգամ են նոր ավիակիր ստացել:
«Gerald R. Ford»-ը հնարավորություն ունի մեծ քանակով ինքնաթիռներ, ինչպես նաև լրացուցիչ զենքեր և վառելիք տեղավորելու և պահելու:
Ձևականորեն ավիակիրը կմտնի նավատորմի կազմ արդեն այս ամառ, սակայն մի քանի տարվա ընթացքում այն փորձարկումների փուլում կգտնվի: Առաջադրանքների վերջնական իրականացմանն այն պատրաստ կլինի 2020 թվականին: